Վախի գաղափարն ըստ ստեղծագործությունների

վգԸնթերցելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» և Էդգար Ալան Պոյի «Ագռավը» ստեղծագործությունները՝ ես ինձ համար սահմանեցի վախը: Դա, իմ կարծիքով, տագնապային զգացում է ինչ-որ բանի հանդեպ, որի  մասին մտածելիս մարդը խուճապի է մատնվում: Վախը հաճախ առաջանում է երևակայության կամ գիտելիքի պակասի պատճառով: Օրինակ՝ եթե չգիտես, որ օձը, չնայած թունավորող է, բայց նախահարձակ չի լինում, կվախենաս։ Կարելի է ասել՝ միտքը անիրական կամ ատեսանելի փոխադրամիջոց է, որով մարդը կարող է նույնիսկ առանց լողալ իմանալու  և առանց հատուկ սարքերի սուզվել մինչև օվկիանոսի հատակը: Երբ մարդը մտածում է, օրինակ, ինչ-որ դպրոցական կամ բարդ հարցի շուրջ անգործ ժամանակ կամ ինչ-որ գործով զբաղվելիս, կամ երբ, գիշերը պառկած, ինքն իրեն համոզելիս է լինում, որ պետք է քնի, նա երբեմն շեղվում է անհրաժեշտ ուղուց և ուղղությունը փոխում դեպի երևակայությունը:

 Ստեղծագործությունների դեպքում հերոսների վախն առաջացավ ներշնչանքից ու անգործ մտքից: Նույնը և կարող է լինել մեզ հետ: Մեր՝ դեռահասներիս երազանքն է տանը մենակ մնալը: Նույնիսկ դա իր պատճառն ունի: Մենք ցանկանում ենք մենակ մնալ, որպեսզի անենք այն, ինչն այդքան էլ թույլատրելի չէ տան անդամների կողմից, դիպչել այն իրերին, որոնցից այդքան էլ լավ չենք հասկանում: Կարճ ասած՝ անենք այն, ինչ գալիս է մեր մտքին: Սակայն մեր պլանավորածը միշտ չէ, որ իր հունով է գնում: Օրինակ՝ ծնողները կարող են ժամանակից շուտ գան և տեսնեն օրինակ՝ համացանցում պատրաստվող սլայմների բաղադրատոմսերը փորձարկելիս, և վերջներս գա:

Նույն իրավիճակի հակառակը նույնպես կարող է լինել, քանի որ նրանք կարող են ծնողների գործերը հետաձգվեն ու ավելի ուշ գան տուն, որը եթե էլ մտքներիս բան չգա՝ կառաջացնի պարապություն: Մենք կդառնանք  Լոռեցի Սաքոն: Սա կարող է հազվադեպ լինել մենակ մնացողների հետ: Որքան էլ տնային հանձնարարություն ունենանք կամ գրադարանի գիրք, մենք Սաքոյի նման կծուլանանք որևէ գործ անելու հարցում և կփորձենք զբաղվել ինչ-որ ուրիշ բանով: Կամ՝ հակառակը կսկսենք որևէ երգ լսել կամ առանց դրա կխորասուզվենք մեր  մտքերում և երևակայության պատճառով կսկսենք գոյություն չունեցող բաների և նրանց մասին պտտվող լեգենդների մասին մտածել և հնարավոր է «Ագռավ»-ի հերոսի նման վախենանք նույնիսկ դռան թակոցից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s